Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. փակ են քաղաքի կենտրոնական փողոցները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Գյումրի եւ մասնակցում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ՝ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողությանը:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ Գյումրիում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել, փակ են քաղաքի կենտրոնական մի շարք փողոցներ:

Արարողությանը մասնակցում են նաեւ տեղական եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչները:

Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Մինչ այդ Գյումրիի Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվել է պատարագ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *