«Նախագահականից ասել են՝ երկուշաբթիից գրասենյակում մարդ չլինի, նորանշանակ քարտուղարն իր թիմով է գալու»․ Անուշ Դոլուխանյան

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հիմնած «Միասնական հայրենիք» կուսակցության խոսնակ, խորհրդի աշխատակազմի նախկին աշխատակից Անուշ Դոլուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը վտանգել է ավելի քան 50 ընտանիքի սոցիալական անվտանգություն։
     Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակազմը զգուշացվել է. նախագահականից ասել են՝ երկուշաբթիից գրասենյակում մարդ չլինի, նորանշանակ քարտուղարն իր թիմով է գալու»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *