Տեղդ հուշի կյանքս,ասա էլ ո՞րտեղ ման գամ. Կորած Զինծառայողի մոր հուզիչ գրառումը

Արցախում անհետ կորած համարվող Երկանյան Սենորի մայրը՝ Մարիան, գրել է․

Սեն ջան,ոնց որ փշերի վրա լինեմ,ցերեկը սպասում եմ թե երբ կզանգես կասես` ողջ եմ,էս տեղն եմ,իրիկուն է գալիս,հոգիս տակն ու վրա է լինում։

Սիրտս,Հոգիս,իմ օդ ու ջուր,քունս չի տանում,չեմ կարող քնել։Մտածում եմ,ու՞ր կլինես,տեղա՞ ցավում,😭իսկ ես տաք տանն եմ նստաց սպասում։

Բալես`ես չեմ կարում ինձ ներեմ,որ քեզ չեմ գտնում,չեմ կարող ինձ ներել`որ ես տանն եմ,իսկ դու՛,չգիտեմ ու՞ր։

Բալես,ես սովոր չեմ առանց ձայնդ լսելու քնեմ,սովոր չեմ առանց քո (պաչիկի)քնեմ,առաց քո քաղցր խոսքերի։Ամեն օր խոսելիս,սպասում եինք թե ո՞վ առաջինը հեռախոսը կանջատեր,հարյուր անգամ իրար բարի գիշեր եինք մաղթում,100անգամ պաչիկ ուղարկում։

Վախ կյանքս,կարոտել եմ,գնալով ծանրանումա սպասողական վիճակը։Ամեն վարկյան նայում եմ հեռախոսին ու մտածում էսա կզանգես։😭😭😭Դու ինձ առանց բարի գիշեր չեիր թողնում։Տեղդ հուշի կյանքս,ասա էլ ո՞րտեղ ման գամ,աշխարհի ծերն ել կգամ հետևիցդ,մենակ հուշի😭😭։

Ամեն օր Աստծուն խնդրում եմ քեզ պահպանի ինձ համար,որ եթե քեզ տեղ ցավի,ձեռքը դնի ցավող տեղիդ ու բուժի😭😭։

Սեն ջան,դու այնքան խելացի ես,այնքան ուշադիր,ամեն քայլդ մտածված,ես գիտեմ որ հիմա էլ դու զգույշ կլինես,քեզ կպահես ինձ համար,որովհետև դու երբեք չես թողնի ինձ ,որ ես լացեմ,մտահոգվեմ,տխրեմ։Հենց ինձ տխուր էիր տեսնում,վազում ծաղիկներ էիր առնում թաքուն,բերում էիր որ ես ժպտայի,հիմա չես թողնի չէ ինձ սենց կոտռված։😭Կյանքս,առանց քեզ դժվարա արևս։Արանց քեզ տխուրա։Չեմ ուզում առանց քեզ😭😭😭😭

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *