Ադրբեջանն ազգությամբ ուդի հոգևորական է նշանակել Դադիվանքում

Ադրբեջանը Քարվաճառի շրջանի Դադիվանք եկեղեցում նոր քարոզիչ է նշանակել: Trend-ի հաղորդմամբ` հոգևորականն ադրբեջանաբնակ, ազգությամբ ուդի Ռաֆիկ Դանաքարին է:

Վերջինս հայտարարել է, թե, իբր, Լեռնային Ղարաբաղում կան մոտ 300 աղվանական եկեղեցի, որոնց ինքը պատրաստվում է այցելել:

Նշենք որ օրեր առաջ Դադիվանք են այցելել մեծ թվով ադրբեջանցիներ և ազգությամբ ուդի հոգևորականներ, ովքեր աղոթել են եկեղեցու բակում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *