Նվեր Մնացականյանի հերթական ջախջախիչ մեկ րոպեն

Դուք ձեզ տրորում եք, լավ, գոնե մի տրորեք այն, ինչը ձեզ չի պատկանում՝ զինվորի պատիվը, միակը, որ չի կեղծվել այս պատերազմում․․․

Նվեր Մնացականյանը քիչ առաջ ներկայացրել է 1 րոպեի նոր թողարկումը.

Մտավորականը տպավորիչ շեշտադրմամբ հանրությունից ներողամտություն է հայցում, որ աջակցել է հեղափոխությանն ու նրա լիդերին։ Այս գլխիվայր իրականությունում, հասկանալի է, շատերն են ինքնափլուզվում։

Քանի՞ մարդ է ներկա եղել Ազատության հրապարակի հանրահավաքին. #FIP

Բայց ավելի ազնիվ կլիներ, եթե մեր կոտրված մտավորականը ասեր նաև, թե ոչ հեռու անցյալում հրապարակի հարթակի մոտ հերթ էր կանգնել որպես հեղափոխության մասնակից, թե հաճախորդ։ Բայց, միևնույնն է, ով որոշել է, կհասցնի թռնել մի ափից մյուսը, լիզել թքածը, հետո նորից թքել լիզածի վրա, երևի չգիտակցելով, որ իր փլուզմամբ լցնում է մեր ժամանակի ամենանողկալի քաղաքական դատարկությունը, որը բնավ իրենը չէ․ այն տեր ունի, որի քաղաքական ախորժակը հենց իր քաղաքացիական զեղումներով է հաշվարկած։

Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ — Երկիր Մեդիա

Այնպես որ, ձեզանով, թե առանց ձեզ, այդ դատարկությունը կլցվի, բայց արդեն այլ արժեքների Հայաստանում, որտեղ էլի մի օր հասունանալու է ձեր ինքնափլուզման երկընտրանքը․լինել մասնակից, թե հաճախորդ այս անբարո ու անավարտ մնջախաղում։ Ինչևէ, դուք ձեզ տրորում եք, լավ, գոնե մի տրորեք այն, ինչը ձեզ չի պատկանում՝ զինվորի պատիվը, միակը, որ չի կեղծվել այս պատերազմում․․․

Տեսանյութը՝ ստորև.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *