Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից.

Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Արայիկ Հարությունյանի կողքին են ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը և ՀԱՊԿ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, որը, ինչպես հայտնել ենք, նրա հետ վերադարձել է Հայաստան, գրում է Mediaport թելեգրամյան ալիքը: 
 

Հիշեցնենք Mediaport-ը նախօրեին տեղեկացրել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով մեկնել է ՌԴ՝ իր պաշտոնի հարցով: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր կնոջ՝ Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին:


Այդ սցենարը կանխելու նպատակով Արայիկ Հարությունյանը գաղտնի մեկնել էր Մոսկվա՝ օգնություն խնդրելու և պլանավորել էր այնտեղ մնալ մինչև նոյեմբերի 25-ը, սակայն մեր բացահայտումից հետո ընդհատել է այցը:
Նա Հայաստան է վերադարձել «Cessna 525 Citation jet» մոդելի մասնավոր ինքնաթիռով՝ վճարելով 25.000 եվրո:
Գաղտնի այցը թաքցնելու համար մինչ Հարությունյանը Մոսկվայում էր, Արցախի նախագահի լրատվականը Քաշաթաղում անցկացված հին խորհրդակցության մասին մամուլի հաղորդագրություն էր տարածել, իսկ նրա խոսնակը այս ողջ ընթացքում հեռախոսազանգերին չի պատասխանել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *