Արայիկ Հարությունյանը նոր պաշտոն ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»։

Արայիկ Հարությունյանը Կրթության, գիտության, մշակույթի և սոպորտի նախարարի պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի նոյեմբերի 23-ի հրամանագրի համաձայն։

Հավելենք նաև, որ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնում էր Վաղարշակ Հարությունյանը, ով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *