Արտակարգ դեպք Երևանում․ 43-ամյա որդին կասկածվում է 81-ամյա մոր մահվան մեջ. միայն իմանաք, թե որն է պատճառը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, նոյեմբերի 23-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Խաչատրյանի որոշմամբ՝ որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ

43-ամյա Ռաֆայել Մ․-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 13-ին Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանից Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ թիվ 63 բժիշկների խումբը կանչով մեկնել է Ներքին Շենգավիթ թաղամասի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է նույն տան բնակիչ 81-ամյա Գ․Ղ․-ի դին։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության

Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, և Շենգավիթի քննչական բաժնի խումբը ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։ Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել էր, որ մահացածի դեմքին հայտնաբերվել են կապտուկներ։ Նույն օրը Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետով հարուցվում է քրեական գործ և Գ․Ղ․-ին

մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով Շենգավիթի ոստիկանությունը բերման է ենթարկում մահացածի որդուն՝ Ռաֆայել Մ․-ին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *