Հիշենք, Որ Հենց Ուղղաթիռի Դեպքին Հաջորդեց Եռակողմ Ստորագրումը.. Գուցե Սա Լավ Ծրագրված Ակտ Էր՞ Ալիևին «Հաղթանակի» Թմբիրով Թմրեցնելու և Հետագայում

Աննա Աղասարյանի գրառումը. Նայեցի երեկվա Սոլովյովի հաղորդումը: Խոսում են խելոք մարդիկ, մասնագետներ: Գրեթե բոլորը կասկածով են վերաբերվում նրան, որ սա պատերազմի ավարտն է: Բոլորի ելույթներում՝ «եթե»-ներ, «հարաբերական դադար» պայմանականորեն համարենք, որ,, ,,հնարավոր է իրադրությունը փոխվի,,… Շատ ուշադիր եմ լսել, ստոպերով, հետ ու առաջ տալով: Պատ երազմը շարունակվելու է:  Մեկն ասեց. ՌԴ խաղաղապահներ է բերել, շտաբ է ունենալու, չէ՞… Ուրեմն և ռազմական բազա:

Մինչ այս Ռուսաստանը չէր կարող բացահայտ միջամտել պատ երազմին, որովհետև պարտավորություններ չուներ Արցախը շպաշտպանելու, պայմանագիր ստորագրել է միայն ՀՀ-ի հետ: Իսկ Արցախի տարածքում խաղաղապահների անվան տակ ռազմաբազա ունենալու հանգամանքը ՌԴ-ին թույլ է տալիս անմիջականորեն մասնակցել պատ երազմին:  / Գյումրին չհիշեցնեք, ՀՀ-ի տարածքում է/ Հաղորդման հյուրերը և վարող Սոլովյովը մի քանի անգամ, մի քանի անգամ հիշեցրին, թե ինչպես է պատ ժվել Աբխազիայոմ խաղաղապահի դեմ կատարված հար ձակումը: Սա պատահական չէր, կարծում եմ, զգուշացում էր Ադրբեջանին:

ՌԴ-ն, որ արդեն կորցրել է ամերիկամետ Վրաստանը, էրդողանամետ Ադրբեջանը, թույլ չի տա, պարզապես թույլ չի տա Հայաստանի /եվրոպամետ/ կորուստ: Այլապես լիովին կկորցնի Հարավային Կովկասը:  Հույսը լավ գիտեք երբ է մե նում, էդ պատճառով էլ. Կարծում եմ, դժվար չի վերջերս խփված վերտոլյոտի նման մի նոր բան սարքել, որն առիթ կդառնա ռա զմական նոր գործողություններ ծավալելու: Հիշենք, որ հենց ուղղաթիռի դեպքին հաջորդեց եռակողմ ստորագրումը:

Գուցե սա լավ ծրագրված ակտ էր՞ Ալիևին ,,հաղթանակի,, թմբիրով թմրեցնելու և հետագայում պատերազմական գործողություններ վերսկսելու, մեր կորցրածը իրենց ուժերով ետ բերելու,Ադրբեջանից նոր տարածքներ զավթելու և ավելի մեծ Արցախ ստղծելու համար. Իհարկե, պայմանով, որ դրանք մշտապես կլինեն իր հսկողության տակ: /Պարզ է, հայի համար ուշքը չի գնում, մեզ համար չի անելու/: Քանի որ հույսի մե նելու տեղը գիտեք, չհա րձակվեք. Տպավորությունս է հաղորդումից հետո:

ԱՂԲՅՈՒՐ՝https://live49media.com/%d5%b0%d5%ab%d5%b7%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b8%d6%80-%d5%b0%d5%a5%d5%b6%d6%81-%d5%b8%d6%82%d5%b2%d5%b2%d5%a1%d5%a9%d5%ab%d5%bc%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%bb%d5%b8%d6%80/?fbclid=IwAR3XeGFB5PY-Jp1pgGTW4PFvBiDGFPhinMZx_jH3RFZclcweZ_zg80Vle9Q

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *