Առաջարկվեց Ամանորի միջոցառումների համար նախատեսված 100 միլիոն դրամը փոխանցել Ստեփանակերտի վերականգնման աշխատանքներին

Այսօր՝ ավագանու նիստի ժամանակ, փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանն առաջարկեց Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով ամանորյա միջոցառումների իրականացման նպատակով նախատեսված 100 միլիոն դրամ գումարը վերաբաշխել պահուստային ֆոնդի վարչական մաս։

 «Արդյունքում Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների ևօբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացան նպատակով Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից առաջարկում եմ հատկացնել 100 միլիոն դրամ»,- ասաց փոխքաղաքապետը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *