ՇՏԱՊ ԼՈՒՐ. Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, ըստ որի…

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի n 661-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով՝

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության վարչապետի

2018 թվականի հունիսի 11-ի N 701-Լ, N 703-Լ և N 705-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 661-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 32-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«32) իրականացնում է մշակութային արժեքների ապօրինի արտահանմանն ու ապօրինի ներմուծմանը, մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցմանը կանխող և կանխարգելող միջոցառումներ, ընդունում

է որոշումներ բռնագրավված մշակութային արժեքները պետական թանգարաններ, գրադարաններ, արխիվներ մշտական պահպանության հանձնելու վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,-ասված է որոշման մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *