«Ես չեմ գնա երկրից… ու ամեն օր քո հիպնոզի տակից կհանեմ տասնյակ մոլորված, անտարբեր մարդկանց». Մհեր Մկրտչյանը՝ վարչապետին

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Facebook-յան էջում գրառում է արել՝ նշելով, ո հնարավորություններ ու քաղաքացիություններ ունենալով չի հեռանա երկրից։

«..Նիկոլը իրավունք ունի նվաստացնել ամբողջ մի ազգի:

..Նիկոլը իրավունք ունի ծախել ե՛ւ Արցախը, ե՛ւ Սյունիքը` ինչ ուզում ա:

..Վաղը կվերանա տնտեսությունը, ու կսկսի սով` Նիկոլը դրա իրավունքը ունի:

Նա կարծում ա, որ ունի:

Որովհետեի ազգը սկզբից չէր ճանաչում նրան, հետո կոտրվեց ու դարձավ անտարբեր:

Հիմա գովում եմ, պարոն վարչապետ:

Դու մեր պատմության միակ ղեկավարն ես, ով շատ լուրջ ա վերաբերվել «Կիսաբաց լուսամուտներին», «Կարգին սքեչերին» եւ «Դժվար ապրուստին»:

Դու շատ լավ ես ճանաչում քո հանդիսատեսին ու հավատում նրա հավատարմությանը:

Դու սիրում ես ու վստահում մեր ազգի միջի քո տեսակին, իսկ այդ տեսակը սիրում ա քեզ: Դու համոզված ես, որ դուք միասին`մեծամասնությունն եք: Ես` ոչ:

Մեր պատկերացրումները Հայ ազգի մասին տարբեր են:

Ես չեմ հոգնի, պարոն վարչապետ: Ես, իմ նման, ինձնից շատ ավելի արժանի մարդիկ:

Ես չեմ գնա երկրից՝ ունենալով ե՛ւ հնարավորություններ, ե՛ւ քաղաքացիություններ….

Ու ամեն օր քո գիպնոզի տակից կհանեմ տասնյակ մոլորված անտարբեր մարդկանց:

Ամեն ինչ լավ ա լինելու: Առանց քեզ»,- գրել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *