«Պարոն Վարչապետ, մի սարսափեք, գնացեք, եւ հայերը կդադարեն ատել իրար». Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրառում է արել Facebook-յան էջում՝ դիմելով իմքայլականներին՝ «մի սարսափեք Նիկոլից»։

«Նիկոլը հրաժարական չի գրի, որովհետեւ սարսափում ա իշխանությունը կորցնելուց:

Իմքայլականները նրան չեն հանի, որովհետեւ սարսափում են Նիկոլից:

Ազգը կշարունակի պառակտված մնալ:

Մենք ավելի շատ կզզվենք իրարից:

#զզվելու ենք, #ատելու ենք, #անիծելու ենք… կարող եմ շարունակել անվերջ…

…ու մի օր կկորցնենք եւ Հայաստանը:

Պարոն Վարչապետ, մի սարսափեք, գնացեք, եւ հայերը կդադարեն ատել իրար:

Տիկնայք եւ պարոնայք իմքայլականներ, մի սարսափեք Նիկոլից, ազատեք նրան այդ անտանելի իշխանության բեռից, եւ հայերը կդադարեն զզվել ու անիծել իրար:

Դուք եկաք իշխանության՝ ատել սովորեցնելով…

Հեռանալով` կվերադարձնեք մեզնից գողացած սերը»,- նշել է նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *