Տվյալներ Են Փոխվել, Ղարաբաղը Մեզնից Խլել Է Ռուսաստանը.. Ուշքի Եկեք/ Թուրքին Տվել Են Իր Ուզած «Հարակից Շրջանները», Հետը Խմել Իրենց Բարեկամության Կենացը

Երբ պատերազմի 5-րդ օրը, հոկտեմբերի 1-ին, մտահոգություն հայտնեցի ԱԱԾ պաշտոնական տեսանյությում դրված այս քարտեզի համար նշելով, որ հողերը հանձնելու ծրագիր կա, ու ԱԱԾ-ն արդեն թուրք և արևմտյան գործընկերներին ակնարկներ է հեռագրում բաց եթերով՝ ԴՈՒՔ, ինտելեկտուալ իմ հայրենակիցներ, ինձ դավադրապաշտության մեջ ընկալեցիք, իսկ էս քարտեզը գնահատեցիք մոնտաժ անողի անփութություն։

Հիմա էլ, երբ բոլորդ վերջապես հասկացել եք թե ինչ էր կատարվում, երբ ամենավերջին քյալոն անգամ հասկացել է թե ինչ է կատարվում, ասում եմ Ձեզ։ -Ոչ, չեք հասկացել։ Ուշքի եկեք։ Խնդրի մեջ առկա կարևորագույն մի արժեք կորցրել ենք։ Այն այլևս դուրս է խնդրից, ՉԿԱ։ Խնդջի լուծումը չի կարող չփոխվել։ Սթափվեք։ Մեզ, հայերիս համար Խնդրի լուծումն այլևս այն չէ, ինչ կար հոկտեմբերի 1-ին։

Տվյալներ են փոխվել։ Սպասում եմ Ռուսաստանի կողմից առնվազն Քարվաճառն ու Լաչինը պահելուն։ Միայն դա անելուց կամ չանելուց հետո կարելի է խոսել մեր հաջորդ գործողության մասին։

5000 ազնիվ երիտասարդ իրենց կյանքը չդրեցին, որ ՆԱՏՕՆ թուրքին Արցախ նվիրի իսկ Ռասաստանը մեզանից Ղարաբաղ խլի։ Ղարաբաղը մեզնից խլել է Ռուսաստանը, ուշքի եկեք։ Թուրքին տվել են իր ուզած ,,հարակից շրջանները,, հետը խմել իրենց բարեկամության կենացը, ու մեզնից խլել Ղարաբաղը։

Հայկ Մանասյանի Ֆեյսբուքյան էջից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *