Հայաստանը Պետք Է 50 Մլրդ Դոլար Տուգանքի Փոխարեն Ադրբեջանին Հանձնի ․․

Ադրբեջանի նախագահը արդեն իսկ սկսել է հող նախապատրաստել Հայաստանից հերթական զիջումները ստանալու համար։ Օրերս Ալիևը հայտարարեց, որ պատերազմի պատճառով Ադրբեջանի կրած վնասը կազմում է 50 մլրդ դոլար, որը իրենք պատրաստվում են ստանալ միջազգային դատարանի միջոցով։ Ալիևի այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Բաքվի մարդու իրավուքնների պաշտպանության միջազգային կենտրոնի համակարգող Էլչինա Ախունձաձեն հայտարարել է, որ Հայաստանը չունի 50 մլրդ դոլար, բայց դրա փոխարեն կարող է տարածքային զիջմամբ փոխհատուցել Ադրբեջանին։

Նրա պնդմամբ Հայաստանը պետք է 50 մլրդ դոլար տուգանքի փոխարեն Ադրբեջանին հանձնի Սյունիքի մարզը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է Երևանի հետ նորմալ հարաբերությունների, եթե Հայաստանում իշխանության գան «առողջ ուժեր»։

Նրա խոսքով՝ «այժմ Հայաստանում խորը ներքին ճգնաժամ է»։ «Ամենայն հավանականությամբ, այս ճգնաժամից հետո Հայաստանում իշխանության կգան առողջ ուժեր։

Եթե այդպես լինի, մենք պատրաստ ենք նորմալ հարաբերություններ հաստատել»,- հայտարարել է նա։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *