Միայն իմանաք, թե ինչ է ասել Շուշան Ստեփանյանը աշխատանքից ազատվելուց հետո

Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. Հարգելի՛ հայրենակիցներ Սիրելի՛ գործընկերներ Ինձ հարազատ դարձած հետևորդնե՛ր Ես դուստրն եմ ազատամարտիկ Շահեն Ստեփանյանի, ով Արցախյան առաջին պատերազմում մարտնչեց հարավային ամբողջ ճակատում և

զոհվեց ազատագրված Ֆիզուլիում: Ծնված Հադրութ քաղաքում՝ իմ վերաբերմունքն այս պատերազմին եղել է նաև խիստ անձնական: Եվ պատերազմի ելքն էլ ընդունել եմ ոչ միայն որպես պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ, այլ որպես անձնական կորուստ: Կարծում եմ’ հայրենիքի համար այս դժվարին պահին ավելի քան կարիք կա պաշտոնյաների, որոնք զգացմունքային դաշտում որոշումներ

չեն կայացնի, մասնագիտորեն կնայեն երևույթներին և կաշխատեն ամբողջ ներուժով: Մի բան, որ այս պահին ինձ չի հաջողվի: Երախտապարտ եմ այս ծանր օրերին կողքիս լինելու և աջակցելու համար: Փորձել ենք առաջնորդվել տեղեկատվական պայքարի օրենքներով, մատուցել այնպիսի տեղեկատվություն, որը գրված ու չգրված կանոններով պետք է տալ պատերազմող երկրի

հասարակությանը: Եթե ինչ-որ բան ինձ, այնուամենայնիվ, հաջողվել է, ձեզ եմ համարում իմ գլխավոր մոտիվացիան, ինչի համար շնորհակալ եմ անչափ: Հայոց բանակը դեռ լինելու է համազգային հաղթանակների դրոշակակիր: Սուգը հավերժ է, եթե չկա պայքար. միմիայն այդ դեպքում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *