Եթե, Աստված չանի, դա պատահի, զոհերի արյունը նրանց ձեռքին կլինի․ Պուտինը՝ Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի իրականացման մասին

Նրանք, ովքեր փորձում են խոչընդոտել Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի միջև համաձայնագրի իրականացմանը, պետք է հասկանան, որ այդ փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։

«Ինձ համար անսպասելիորեն հիմա հնչեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարության կատարմանը խոչընդոտելու միտման մասին: Մարդիկ, ովքեր փորձում են դա անել, պետք է հասկանան, որ դրան կարող է լինել միայն մեկ այլընտրանք` պատերազմը », – ասել է Պուտինը Ռուսաստանի խաղաղապահ առաքելության վերաբերյալ կայացած հանդիպման ժամանակ։

«Եվ եթե, Աստված չանի, դա պատահի, զոհերի արյունը նրանց ձեռքին կլինի: Նրանք, ովքեր փորձում են տորպեդահարել այս համաձայնագիրը: Բոլորը պետք է հասկանան և տեղյակ լինեն դրանից», – ավելացրեց Պուտինը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *