ՋԱԼԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ով ծանր վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոսպիտալում։ Մեր աղբյուրը պատմեց, որ վարչապետը Ջալալ Հարությունյանին ասել է, թե մոտ օրերս փոխելու է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին եւ նախարար է նշանակելու Օնիկ Գասպարյանին, իսկ իրեն առաջարկում է զբաղեցնել ՀՀ Զինված ուժերի շտապի պետի պաշտոնը՝ Օնիկ Գասպարյանի փոխարեն։ Ջալալ Հարությունյանը գրեթե բաց տեքստով մերժել է այդ առաջարկը, ասելով՝ նման պայմաններում ես չեմ պատկերացնում, թե ինչ կարող եմ անել։ Նիկոլ Փաշինյանը հորդորել է չշտապել՝ մտածել, նոր պատասխանել։ 

Այսօր արդեն լուր տարածվեց, որ պաշտպանության նախարար է նշանակվում ոչ թե Օնիկ Գասպարյանը, այլ Վաղարշակ Հարությունյանը։ Թերեւս, Ջալալ Հարությունյանի մերժումը եղել է վերջնական եւ դա է նաեւ ազդեցություն ունեցել նման որոշման վրա։

աղբյուր՝https://hraparak.am/post/8f0a1e12598212ed94fddd5bf1f4bfce?fbclid=IwAR0nxia4DfYuJuJtzWyuH6cSMmpxXgiMXMd_B6QzUmpcQWt5aHjVjVtvbNI

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *