Արցախի հերոս, 20-ամյա Դավիթ Գրիգորյանին հողին հանձնեցին Սարդարապատում (տեսանյութ)

«Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած 20-ամյա Դավիթ Գրիգորյանին այսօր՝ նոյեմբերի 27-ին, հողին հանձնեցին Սարդարապատում։

Սարդարապատցի Դավիթ Գրիգորյանը սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցել էր մարտական գործողություններին, հասցրել էր Կարախամբիլի, Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ եւ մեկ միավոր ՀՄՄ:

Հոկտեմբերի 4-ին Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Դավիթ Գրիգորյանն արժանացել էր «Արցախի հերոս» բարձր կոչման՝ պարգեւատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։

Նրա շնորհիվ, Սարդարապատի միջնակարգ դպրոցը, որտեղ նա սովորել է, ստացավ ոսկե մեդալ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *