Հայկական պետականության կենտրոնը կլինի Ստեփանակերտը, իսկ Երևանը կլինի ավելի մեկուսացած վիճակում.. ինչ է սպասվում մոտ ապագայում

«168 ժամ» թերթը գրում է. «Նոյեմբերի 9-ի Պուտին-Փաշինյան-Ալիև հայտարարությամբ և Արցախյան հակամարտության գոտու հայկական հատվածում ռուս խաղաղապահների տեղակայմամբ նոր փուլ է սկսվել ՌԴ-Արցախ հարաբերություններում։ Սա, ըստ էության, ուղղված է Երևանից Արցախի կախվածության վերացմանը կամ այդ կախվածության ուղղության փոփոխությանը։


Ինչպես տեղեկացրել էինք, ռուսական կողմը ծրագրում է բացել Ստեփանակերտի օդանավակայանը Մոսկվա-Ստեփանակերտ չվերթերի համար։ Բացի խաղաղապահ առաքելությունը, Ռուսաստանը հսկայածավալ հումանիտար աշխատանքներ է նախաձեռնել և իրականացնում Ստեփանակերտ քաղաքում հենց օդանավակայանի տարածքում հումանիտար կենտրոնի ստեղծմամբ։

Չի բացառվում նաև, որ ռուսական ռա զմաբազա ստեղծվի Արցախում։ Բայց այսքանով ռուսական ծրագրերը, ըստ մեր տեղեկությունների, չեն սահմանափակվում։168․am-ի ռուսական աղբյուրների փոխանցմամբ, ՌԴ-ն ծրագրերում ունի ԱՀ բյուջե ներարկումներ անել, ավելին` բյուջեն ապահովել, մեծ ներդրումներ անել ԱՀ ենթակառուցվածքների, կրթության և մի շարք այլ ոլորտներում։

«Ճանապարհներ, համալսարան, զարգացած ենթակառուցվածքներ կլինեն, ավելի ակտիվ կապ ապագայում նաև Բաքվի հետ։ Նոր սահմաններ են գծվում, նոր իրավիճակ, և հայկական պետականության կենտրոնը կլինի Ստեփանակերտը, իսկ Երևանը կլինի ավելի մեկուսացած վիճակում։ Երևանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը չեզոք է, իսկ ղարաբաղյան հայերի նկատմամբ փոխադարձաբար դրական ընկալումներ և դիրքորոշում է ձևավորվել։

Կա անկեղծ ցանկություն՝ օգնել այդ անկ լավին կայանալ, թեև 5 տարի կարգավիճակի հարց այնտեղ չի քննարկվելու, այսինքն՝ ՌԴ-ն չի ծրագրում Աբխազիայի կամ Ղրիմի օրինակով որևէ բան այս փուլում, այլ անկեղծորեն փորձելու է վերացնել պա տերազմի հետևանքները և զարգացնել այնտեղ պետությունը։ Պարզապես այդ տարածքում Ռուսաստանը միշտ ընդունելի է եղել, բնակիչները հիմնականում ռուսախոս են, ինչը հաճելի է»,- ասաց մեր մերձդիվանագիտական աղբյուրը։

Նրա խոսքով, թեև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մոսկվա պա տերազմից հետո, նրա նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքը միանշանակ չէ դեռ։«Սակայն, անկախ ամեն ինչից, այս ծրագրերը կան և կիրականացվեն, ռուսական կոնտինգենտն արդեն այնտեղ է, և դա շատ բան է որոշում»,- ասաց մեր ՌԴ ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը»:

Ազբյուր https://live49media.com/հայկական-պետականության-կենտրոնը-կլի-2/?fbclid=IwAR149TFA5jWqSt23SCRLqwqoADh2elL2Fa8te_DUgc8iJcal6Z4crEa2fWg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *