Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ. մարդ եղեք, գոնե էսքան տարվա մեջ մի անգամ զսպեք ձեր որկրամոլությունը

Քանի որ այս օրերին սիթի հացի գնալուց մարդիկ երշիկի բաժնում գերի են ընկնում, եկեք հասկանաք, թե ինչ պետք ա անենք, ու ինչը՝ ոչ։Շատերը կարծում են, որ տոնածառ ևս պետք չէ դնել այս օրերին, ինչը մի փոքր սխալ է։Տեսեք, տոնածառն ինքնին Սուրբ Ծննդյան խորհրդանիշն է, այն ինքնանպատակ չեն դնում։ Տոնածառը ասոցացվում է դրախտի կենաց ծառի հետ, վրայի աստղն էլ՝ բեթղեհեմյան աստղն է, որը Հիսուս Քրիստոսի ծնունդն ավետեց մոգերին և առաջնորդեց Բեթղեհեմ։ Այսինքն այս օրերին տան մեջ տոնածառ դնելը անարգանք չէ մեր նահատակների հիշատակի հանդեպ, հակառակը, որպես քրիստոնյա պետք է դնենք։

Սրբապղծություն է եղել ու մնում Սուրբծննդյան գեղեցիկ տոնը հյուրերին իրենց սեղանով զարմացնելու փառատոնի վերածելը։Առավել ևս այս օրերին նման անհոգությունն ու ցոփությունը ընդհանրապես տեղին չէ։ Պատկերացրեք, որ մեր փոքր երկիրը մեր ընտանիքն է, ու մեր ընտանիքում 5000 հայորդի է զոհվել։ Դուք սեղաններ գցելու ու կենացներ ասելու ցանկություն ունե՞ք։ Ես սեպտեմբերի 27-ից մինչև օրս անգամ չեմ կարողանում տրամադրվել 2 էջ գիրք կարդալ, դուք սեղաններ գցելու տրամադրություն ունե՞ք։Չեմ ասում՝ սուգը կապեք, նստեք, բայց էն տարրական կոռեկտությունը գոնե փորձեք մի տարի պահպանել։

Չեմ պատկերացնում, ի՞նչ սրտով եք ուրախանալու, պարելու, երբ ձեր հարևանը կամ կողքի շենքից մի ընտանիք դեռ իր հարազատի դին չի կարողանում գտնել որ մարդավայել հողին հանձնել։ Զուսպ եղեք։ Գոնե էսքան տարվա մեջ մի անգամ զսպեք ձեր որկրամոլությունը։Գրառումս էլ ավարտեմ Հրանտ Մաթևոսյանից շատ դիպուկ մեջբերումով. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»։Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ։ Մարդ եղեք։

https://www.facebook.com/aram1307/posts/2548779005420962

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *