Uպանել են իրենց համակուրսեցուն, ապա հետքերը թաքցնելու համար մարմինը կախել պտտաձողից ու երկտող գրել. դատավճիռը հրապարակվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում այսօր՝ մարտի 5-ին, հրապարակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավճիռը։ Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակեց վճռի եզրափակիչ մասը։

Իրավաբան․net-ը հայտնում է․ Գնել Թևոսյանի մեղադրանքը վերաորակվեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։ Նա մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 15 տարի ժամկետով։

Պատժի կրման սկիզբը հաշվվեց 2015 թվականի հունվարի 29-ը։ Նորիկ Սահակյանի մեղադրանքը ևս վերաորակվեց մեղադրանքը վերաորակվեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։ Նա մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 15 տարի ժամկետով։ Պատժի կրման սկիզբը հաշվվեց 2015 թվականի հունվարի 29-ը։ Վաչե Սահակյանը Քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով արդարացվեց՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ դատապարտվեց տարի, ազատազրկման։ Նրա մեղադրանքը ևս վերաորակվեց մեղադրանքը վերաորակվեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։Նա մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 15 տարի ժամկետով։ Պատժի կրման սկիզբը հաշվվեց 2015 թվականի հունվարի 29-ը։ Մովսես Ազարյանը Նա մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 15 տարի ժամկետով։ Պատժի կրման սկիզբը հաշվվեց 2015 թվականի հունվարի 30-ը։ Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվեց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Հայկազ Բարսեղյանի իրավահաջորդի՝ հոր ներկայացրած քաղաքացիական հայցը բավարարվեց մասնակի և ամբաստանյալներից համապաչտության կարգով, հօգուտ տուժողի իրավահաջորդի, կբռնագանձվի 1,5 միլիոն դրամ, որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս։ Ամբաստանյալներից որպես դատական ծախս պետական բյուջե կբռնագանձվի 1 միլիոն 191 հազար 846 դրամ։ Դատավճիռն օրինական ուժի մեջ կմտնի մեկ ամիս անց, եթե չբողոքարկվի վերաքննիչ դատարանում։

Հիշեցնենք, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Ըստ գործի նյութերի՝ սպանության օրը Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանն ու Վաչե Սահակյանը վերջինիս ծննդյան օրն են նշել և ալկոհոլ օգտագործել: Թեև Թևոսյանի արյան փորձանմուշում ալկոհոլ է եղել՝ նա պնդել է, որ նման բան չի եղել, ինքն ալկոհոլ չի օգտագործել: Գործի նյութերում նշվում է, որ սպանության գործով ամբաստայալները քննարկել են Հայկազ Բարսեղյանին պատուհանից ցած նետելու հարցը, ապա որոշել ինքնասպանության իմիտացիա ստեղծել և նրան տանել ու կախել սպորտհրապարակից: Ապա որոշվել է սպանվածի անունից երկտող գրել, կեղծել նրա ձեռագիրն ու նշել, որ որևէ մեկի չմեղադրեն իր մահվան մեջ:

Ըստ մեղադրանքի՝ Գնել Թևոսյանը սպանությունից հետո վերադարձել է այն ննջարան, որտեղ քնելիս է եղել Հայկազ Բարսեղյանն ու այնտեղ գտնվող ծառայակիցներին սպառնացել, որ սենյակում տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.