«Քոչարյանին փոխարինեք այս աղջկանով, ինքն ավելի սթափ է». Անի Խաչատրյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթի այն հատվածին, որտեղ նա ասում է, որ ուզում է բոլորով ևս մեկ անգամ վերահաստատեն՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անկախությունը, անվտանգությունը և ինքնիշխանությունը բացարձակ արժեքներ են:

Խաչատրյանը Մկրտչյանի ելույթի այդ հատվածին կցել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսներից մեկի ժամանակ նրա հայտնած այն դիրքորոշումը, որտեղ Քոչարյանն ասում է՝ «Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ միութենական պետության շրջանակներում, կարող է լինել»:

Խաչատրյանը հարց է հնչեցրել՝ գրելով. «Ուզում եմ հասկանալ՝ բա դուք մի բեմում համատեղ ո՞նց եք «հայրենիք փրկում», կողմնորոշվեք…..: Այնուամենայնիվ, քոչարյանին փոխարինեք այս աղջկանով։ Ինքն ավելի սթափ է»:

Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը ասել էր, որ չպետք է վախենալ Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու հարցից։ Ավելին՝ տարածաշրջանում գործոն լինելու լուծումներից մեկը ՌԴ-ի հետ միութենական պետություն ունենալու ճանապարհն է։

«Կան լրջագույն օրակարգային հարցեր, որոնց լուծումները պետք է գտնել, բայց այդ լուծումները կախված են, թե ինչ ուղղությամբ ես գնում։ Եթե դու գնում ես գործոն լինելու ճանապարհով, հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ միութենական պետության շրջանակներում, կարող է դա լինել։ Այսօր դա իսկապես չկա, այդ պրոցեսի նախաձեռնողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը»,- նշել էր Քոչարյանը:

Հիշեցնենք՝ այսօր հայաստանյան խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հանրահավաք էին հրավիրել Ազատության հրապարակում: Հանրահավաքը կրում էր «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագիրը: Ըստ Իրազեկ քաղաքացիների միավորման հրապարակած թվերի՝ հանրահավաքին մասնակցել էր 11,200 մարդ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.