Ռուս հեռուստահաղորդավարուհին ամուսնու հետ լքել է Ռուսաստանն ու Երեւան ժամանել

Հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան ամուսնու հետ հեռացել է Ռուսաստանից։
Նա այդ մասին հայտնել է իր տելեգրամյան ալիքում։ 54-ամյա դերասանուհին հայտնել է, որ իրենք Երեւան են ժամանել։
«Ողջույն Երեւանից։ Այսօր +20 է, ջերմություն բոլոր առումներով։ Փողոցում մարդիկ են մոտենում եւ ասում՝ «բարի գալուստ Հայաստան»»,- գրել է Եկատերինան։