Երբ մեծացավ. Էմմա Մանուկյանը ցույց է տվել իր ու դերասան Վիլեն Սարգսյանի դստերը

Դերասանուհի Էմմա Մանուկյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում դստեր լուսանկարն է հրապարակել: «Էն որ երբ մեծացավ»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ Էմման Մանուկյանի ամուսինը դերասան Վիլեն Սարգսյանն է:

Նշենք, որ Էմմա Մանուկյանը առաջիններից էր, ով համարձակվել էր սերիալում համբույրի եւ բաց տեսարաններում նկարահանվել:

Դերասանուհին իր հարցազրույցներում մշտապես խոստովանում է, որ ամուսինը դեմ չէ այդ տեսարաններին:

«Մենք այդ մասին խոսել ենք տարիներ առաջ, երբ ընտանիք ենք կազմել, հիմա մեր կենցաղում նման հարցեր չկան։ Տեսարաններն ընտանեկան խնդիրներ չեն ստեղծել ու չեն ստեղծի, որովհետև ես իմ կողքին ունեմ մի մարդ, որը, բացի այն, որ իմ ասպարեզից է, նաև ինձ շատ լավ է ճանաչում և գիտի` ինչ է ինձ համար իմ աշխատանքը։

Մասնագիտական առումով մենք երբեք չենք սահմանափակում իրար։ Ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին ես պատրաստ եմ յուրաքանչյուր տեսարանի»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.