Ընդդիմության հանրահավաքին մասնակցել է 11,200 մարդ, կամ ազգաբնակչության 0.37 %-ը

Այսօր՝ ապրիլի 5-ին, Երևանի Ազատության հրապարակում 18։30-ից անց է կացվել խորհրդարանական ընդդիմադիր ուժերի կողմից հրավիրված հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է ցույցի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:13-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 11 200 մարդ։

Եթե   համարենք, որ  Հայաստանն ունի  3 մլն ազգաբնակչություն, ապա  կստացվի, որ ընդդիմությանը հաջողվել է  իր հանրահավաքին ներգրավել ազգաբնակչության ընդամենը  0.37 %-ին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.