Ռոբերտ Քոչարյանը դահուկ վարելիս վնասվածքներ է ստացել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթներ առաջ Ծաղկաձորում դահուկ քշելիս ընկել եւ վնասվածքներ է ստացել։ Նա տեւական ժամանակ է բուժում է ստանում։ Ճիշտ է` չի հոսպիտալացվել, բայց տանը սիստեմաներ է ստանում, քանի որ բավականին լուրջ վնասվածքներ է ստացել, գրում է «Հրապարակ»-ը։

Ըստ աղբյուրի՝ երկրորդ նախագահի առողջական խնդիրների մասին գիտեն ամենամերձավորները` անգամ իր առաջնորդած «Հայաստան» դաշինքում են շատերն անտեղյակ:

«Որոշվել է այս տեղեկատվությունը չհրապարակայնացնել` հավանաբար համարում են, որ դա կվնասի Ռոբերտ Քոչարյանի իմիջին։ Հենց այս վնասվածքներով էր պայմանավորված, որ նախորդ դատական նիստին նա չմասնակցեց: Մարտի 29-ի նիստին նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին տեղեկացրեց, որ Քոչարյանն առողջական խնդիրներ ունի եւ չի կարողացել ներկայանալ դատական նիստին` համապատասխան բժշկական տեղեկանք ներկայացվեց ու նշվեց, որ ոչ նախնական տվյալներով բուժումը կտևի մոտ 10 օր։

Առողջական խնդիրներով էլ պայմանավորված` Ռոբերտ Քոչարյանը, մեր տեղեկություններով, չի մասնակցի վաղվա հանրահավաքին, չնայած իր թիմում այս հարցին ի պատասխան անորոշ արտահայտություններ են անում` կարծելով, որ ՀՀ երկրորդ նախագահի ֆանատները կհիասթափվեն եւ նրա բացակայության պատճառով չեն գա հրապարակ։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը մեր հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելո՞ւ է վաղվա հանրահավաքին, հիշեցրեց պաշտպանների՝ դատարանում ներկայացրած բժշկական տեղեկանքը, ապա հավելեց․ «Ես կարող են հուսալ, որ նախագահի առողջական խնդիրները թույլ կտան մասնակցել վաղվա հանրահավաքին, ավելի մանրամասներ հաղորդել այս պահին չեմ կարող, քանի որ ինքս էլ չեմ տիրապետում»»,-գրում է աղբյուրը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.