«Փաշինյան-Ալիև ապրիլի 6-ի հանդիպման նախօրեին հանրահավաք անելը դավաճանություն է. պառակտված երկիրը չի կարող դիմակայել արտաքին թշնամուն»․ Վարդան Մալխասյան

Ռուս-ուկրաինական պատերազմից առաջ Պուտինը հանդիպեց Ալիևի հետ և հավանաբար նրանք կանխատեսում էին, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը հնարավոր է անկանխատեսելի քայլեր ձեռնարկի և թիկունքից հարվածներ հասցնի Ռուսաստանին»,-այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

Նա նշեց, որ աշխարհի տարբեր կետերից փորձում են Ռուսաստանը կազմաքանդել՝ օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից և Փառուխի դեպքերն էլ դիտարկում է այդ համատեքստում։

Նա նշեց, որ այս իրավիճակում, եթե կարողանանք ինքնակազմակերպվել և ներսում հակասությունները կարողանանք հաղթահարել, մենք կդառնանք անպարտելի, բայց առայժմ դրան չենք կարողանում հասնել։

Խոսելով նաև այն մասին, որ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին ապրիլի 5-ին գնալ Ազատության հրապարակ և միասին քննարկել Հայաստանի և Արցախի անվտանգային հարցերը, այն պարագայում, երբ ապրիլի 6-ին Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Վարդան Մալխասյանն այդ հավաքը դավաճանություն համարեց։

Նրա խոսքով՝ հանրահավաք անելով՝ ընդդիմությունը գիտակցաբար, թե անգիտակցաբար ջուր է լցնում թշնամու ջրաղացին և չհասկանալով մի բան, որ պառակտված երկիրը երբեք չի կարող դիմակայել արտաքին թշնամիներին, միշտ ներքինն է որոշում արտաքինը
«Քոչարյանի ու Սերժի իշխանության ժամանակահատվածում եղավ ամբողջ զանգվածային թալանը։ Փաստեր են հանվում ջրի երես, որ դրանք հիմնավորապես կողոպտել են և չեն կշտացել այդ կողոպուտից։ Այդ կողոպուտը, որ ժամանակին չլիներ, դրանք դնեին խրամատներ փորեին, զինվորների կյանքը լավացնեին, ուսուցիչների աշխատավարձը բարձրացնեին, մենք այսօր այս վիճակին չէինք լինի»,-ասաց Վարդան Մալխասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.