Չի կարելի ողջ աշխարհին ստիպել վճարել Ուկրաինայում տիրող իրավիճակի համար. Սի Ծինփին

Անհրաժեշտ է պատշաճ կերպով կարգավորել ուկրաինական ճգնաժամը, չի կարելի ամբողջ աշխարհը ներքաշել դրան, առավել եւս ստիպել աշխարհի բոլոր երկրներում բնակվող հասարակ մարդկանց վճարել դրա համար, ուրբաթ հայտարարել է ՉԺՀ-ի ղեկավար Սի Ծինփինը ԵՄ ղեկավարության հետ տեսաժղովի ձեւաչափով կայացած գագաթնաժողովում:

«Չի կարելի ողջ աշխարհին ներքաշել այս հարցին, առավել եւս չի կարելի ստիպել հասարակ մարդկանց ողջ աշխարհում բարձր գին վճարել դրա համար»,- հայտարարել է Սի Ծինփինը, որին մեջբերում է Չինաստանի ԱԳՆ-ն: Չինացի առաջնորդն ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամն անհրաժեշտ է կարգավորել «հավուր պատշաճի»:

«Միջազգային հանրությունը պետք է շարունակի պայմաններ ստեղծել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցային գործընթացի համար, տարբերակ գտնի քաղաքական կարգավորման համար եւ ոչ թե յուղ լցնի կրակին եւ սրի դիմակայությունը»,- հավելել է Սի Ծինփինը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.