«Ընդդիմության մոտ գարնանային սրացումներ են, եղանակները տաքացել են, արդեն կարելի է հայրենիք փրկել․․․»․ Տարոն Չախոյան

Ընդդիմությունն այսօր ՀՀ քաղաքացիներին կոչ արեց դուրս գալ փողոց։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին հորդորեց ապրիլի 5-ին՝ ժամը 18։30-ին, հավաքվել Ազատության հրապարակում և քննարկել անելիքները:

Լրագրողների հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը հայտնեց, ակցիան նախաձեռնել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, այն կրելու է «Հանուն Արցախի և Հայաստանի» խորագիրը:

Սաղաթելյանի այս հայտարարությանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

Վերջինս ընդդիմության այս հայտարարությունը բնութագրել է որպես գարնանային սրացումներ. «Սաղաթելյան Իշխանը կոչ է արել հավաքվել Ազատության հրապարակում և քննարկել, թե ինչպես պահել Արցախը և Հայաստանը։

Իհարկե։ Հիմա եղանակները տաքացել են, արդեն կարելի է հայրենիք փրկել, թե չէ էն ցրտին հայրենիքը փրկել չէր լինի։

Մի քանի հոգով կհավաքվեն, սրտաճմլիկ կոչեր ու ռազմատենչ հայտարարություններ կանեն, մի քանի հոգի ծափ կտա, Մանուկյան Գեղամն էլ այս անգամ հնարավոր է կարմիր քարտ ցույց տա, հետո կգնան ամեն մեկն իր գործին, անունն էլ կդնեն «Հայրենիքի փրկության հուժկու հանրահավաք»։

ՀԳ․ Դիմադրության կայքն ի՞նչ եղավ, դեռ չեն գործարկե՞լ»,-նշել է Չախոյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.