«Սյունիքում ձյունը լեռնալանջերից սահել է և ընդունել այսպիսի բացառիկ տեսք»․ Գագիկ Սուրենյան

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել․

«Սյունիքում՝ Մեղրիի լեռնաշղթայի վրա, ձնածածկույթի ահռելի բարձրության հետևանքով, ձյունը լեռնալանջերից սահել է և ընդունել այսպիսի բացառիկ տեսք»։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մարտի  31-ին, ապրիլի 01-04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 02-04-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ:

Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 01-04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 31-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ապրիլի 02-04-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի  31-ին, ապրիլի 01-03-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.