Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՔՊ խմբակցության պատգամավորներին հայհոյելու համար

Քաղաքացուն մեղադարանք է առաջադրվել«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին հայհոյելու համար: Մեզ հայտնի դարձավ, որ Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հաղորդակցական տեխնոլոգիա հանդիսացող «www.facebook.com» սոցիալական կայքի իր կողմից շահագործվող «Вазген Сагателян (Վազգեն Սաղաթելյան)» անհատական էջում հրապարակային եղանակով դիտավորությամբ հայհոյանք է տարածել և ծայրահեղ անպարկեշտ եղանակով պարբերաբար ծանր վիրավորանք է հասցրել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին:

Իսկ ովքեր են այն պատգամավորները, որոնք վիրավորվել էին Վազգեն Սաղաթելյանի խոսքերից: Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ նկատեցինք, որ նա գրառումներ է արել Աժ պատգամավոր, ՀՀ վարչապետի անեորդի Հրաչյա Հակոբյանի, ԱԺ քաղաքացիական խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի, ԱԺ քաղաքացիական խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի, ԱԺ քաղաքացիական խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի մասին: Վերջինիս գործը դատարանում է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.