Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պայքարում «Իսկանդեր» է օգտագործել

Ռուսաստանի զինված ուժերը Դոնեցկի մարզում «Իսկանդեր» համալիրով ոչնչացրել են զենքի երկու խոշոր պահեստ։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը Դոնեցկի մարզի Կամենկա գյուղում հրթիռային և հրետանային զինատեսակների երկու մեծ պահեստ է ոչնչացրել»,- ասել է նա։

Նա հավելել է, որ անցած օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական ավիացիոն և հրթիռային ուժերը խոցել են Ուկրաինայի 64 ռազմական օբյեկտ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.