Մահացել է աշխարհում առաջին բաս քանոն ստեղծող, ՀՀ-ի միակ թառ պատրաստող վարպետ Ալբերտ Զաքարյանը

Մահացել է Հայաստանի միակ թառ պատրաստող վարպետ Ալբերտ Զաքարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կոմպոզիտոր Արա Գևորգյանը։

«Նա միակն էր, որ պատրաստում էր աշխարհում գոյություն չունեցող Բաս քանոն հայկական նոր գործիքը: Նա մնացել էր միակը, որը թառ էր պատրաստում:

Ափսոսում եմ, որ տարիներ շարունակ բոլոր հեռուստա-ռադիո եթերներից առաջարկում էի բացել երաժշտական գործիք պատրաստելու դպրոց կամ դասարան, բայց ափսոս չհասցրեցինք …

Հուսանք օրը կգա, կծնվեն ու կշարունակեն վարպետի գործը»,– գրել է Գևորգյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.