«Ե՛վ Ղրիմը, և՛ Դոնբասը պետք է մնան ուկրաինական»․ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ծրագրում է շարունակել բանակցությունները Մոսկվայի հետ։

«Սակայն տարածքային զիջումներ չեն լինի։ Ե՛վ Ղրիմը, և՛ Դոնբասը պետք է մնան ուկրաինական։ Ինքնիշխանության և մեր տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումներ չեն կարող լինել և չեն լինի։ Սրանք հստակ սկզբունքներ են, հնարավոր արդյունքի հստակ տեսլական,- նշել է Զելանսկին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։

Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.