Ռուս խաղաղապահներին չի հաջողվում ադրբեջանցիներին վերադարձնել ելման դիրքեր, վերջիններս շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում

Շնորհիվ Արցախի զինված ուժերի ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը, սակայն Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։

Արցախից հայտնում են, որ աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են։

Սակայն փաստ է, որ Արցախում ռուս խաղաղապահներին չի հաջողվել առաջխաղացում իրականացրած ադրբեջանական զինուժին ստիպել վերադառնալ ելան դիրքեր։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.