ՌԴ-ն լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել Ղարաբաղում՝ Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացումը կանխելու համար

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ բնակավայրի ավերակների հատվածում հատել են կողմերի շփման գիծը, ինչով էլ խախտել են Եռակողմ հայտարարության կետերից մեկը:

Այս մասին հայտնել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տելեգրամյան ալիքը։

Ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը որոշում է ընդունել պահուստային ուժեր կենտրոնացնել՝ Ադրբեջանի զորքի հետագա առաջխաղացումն արգելափակելու համար:

Ներկայում տվյալ բնակավայրը ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.