Իրանից պատասխանել են Ալիևին. «Ադրբեջանը՝ Իրան է»

Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ծավալապաշտական և ապատեղեկատվական իր քաղաքականությունը՝ լրատվական դաշտը լցնելով կեղծ քարոզչական թեզերով։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր՝ Թուրալ Գանջալի uիդրիչ գրառում է կատարել Թվիթերի իր էջում։

Նա տեղադրել է Ստեփանակերտի լուսանկարը և գրել, որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և միշտ այդպես կլինի»։

Այս գրառմանը կnշտ արձագանքել է իրանական պարբերականներից մեկի վերուծաբան Սալար Սեյֆը։

«Ադրբեջանն Իրան է, և միշտ այդպես կլինի, փոքրի՛կս»,- գրել է իրանցի վերլուծաբանը։

Նշենք , որ երեկ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զnրամիավnրnւմը` Իսլամական հեղ ափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), պատասխանել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ինքնիշխանության դեմ ուղղված հերթական ադրբեջանական հայտարարությանը, որը հրապարակվել է ադրբեջանական «Յենի Մուսավաթ» կուսակցության համանուն պաշտոնաթերթում։

«Ցանկացած ռազմական ներխnւժnւմ Հայաստանի տարածք կարժանանա Իրանի զինված ուժերի պատասխանին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա հարևան պետությունների սահմանների փոփոխություն», – ասված է Կորպուսի հայտարարության մեջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.