ԱՄՆ-ն նվազեցնում է ՀՀ-ին տրամադրվող օգնությունը և չի տրամադրում այն Արցախին

ԱՄՆ-ն նվազեցնում է Հայաստանին տրամադրվող օգնությունը և չի տրամադրում այն Արցախին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Նախատեսվում է Հայաստանին հատկացնել ընդամենը 24 մլն դոլար։ Դա 21 մլն դոլարով ավելի քիչ է, քան այն գումարը, որն մի քանի շաբաթ առաջ 2022 ֆինանսական տարվա համար տրամադրել էր Կոնգրեսն ու հավանություն էր տվել նախագահը։

«Մենք հիասթափված ենք, որ նախագահ Բայդենի տարեկան բյուջեն, որը հրապարակվել է կառավարական հաշվետվությունից հետո, որում նշված է Ադրբեջանին ավելի քան 164 մլն դոլար ռազմական օգնություն հատկացնելու մասին, հավասարակշռում է Հայաստանի աջակցությունը 24 մլն դոլարից մի փոքր ավելի ու չի ներառում որևէ կոնկրետ գումար Արցախին օգնելու համար», – նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Համբարյանը հավելել է՝ ակնկալում են, որ Կոնգրեսում իրենց գործընկերները և համայնքային ակտիվիստները աշխատեն խնդրի ուղղղությամբ, որպեսզի ԱՄՆ-ից օգնություն հատկացվի թե՛ Արցախին, թե՛ Հայաստանին։

Նշենք, որ Բայդենի 2023 թվականի բյուջեն ներառում է 23,405,000 դոլար արտաքին օգնություն և 600,000 դոլար ռազմական օգնություն Հայաստանին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.