ՔՊ-ն՝ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ, 56,2%-ով հաղթանակ տարավ Վեդիում

Վեդիի ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանը:

Ըստ նրա հրապարակման՝ ընտրողների 56,2%-ը ձայն է տվել գործող ուժին: «Իմ հզոր համայնք» կուսակցությանը՝ 41,5%-ը: Անվավեր է համարվել քվեաթերթիկների 2,3%-ը:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում երեկ տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ էին ընթանում: Ընտրապայքարին մասնակցում էր երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում էր Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը՝ Սպարտակ Թարթիկյանը։

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 5-ին Վեդիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ոչ մի ուժի չէր հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել: Քաղաքական ուժերին չէր հաջողվել նաև կոալիցիաների վերաբերյալ համաձայնության գալ, որից հետո «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, և, Կառավարության որոշմամբ, նշանակվել էր նոր ընտրություն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.