Հայուհու թոռը , ով ցեղшuպшնnւթյnւնից փրկվել էր դարձել է աշխարհի ամենահարուստ սաուդցի արքայազնը…

Սաուդյան թագավորական ընտանիքի անդամ՝ արքայազն ալ-Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզ ալ-Սաուդը, ով առավել հայտնի է որպես արքայազն ալ-Վալիդ, համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանց մեկը, ում՝ միլիարդների հասնող ունեցվածքը մեծանում օրեցօր։

Ապագա միլիարդատերը ծնվել է 1955 թվականին, Ջիդդա քաղաքում՝սաուդցի արքայազն Թալալի ու լիբանանցի Մոնա ալ-Սոլհիի ընտանիքում։ Ալ-Վալիդի պապը եղել է Սաուդյան Արաբիայի հիմնադիրը՝ երկրի առաջին թագավոր Աբդել Ազիզ իբն Սաուդը, ով արդեն պш տկառելի տարիքում

կնության է վերցրել Հայոց ցեղաս պшնության տարիներին փրկված հայուհու՝ Մունայիր անունով։«Մունայիրը տասներկու տարեկանում արդեն ներկայացվել է իբն Սաուդին, իսկ շուտով դարձել սաուդցի կառավարչի սիրելի կինը և նրա համար երկու որդի լույս աշխարհ բերել՝ Թալալին

ու Նավաֆին»,-նշվում է Սաուդյան Արաբիայի հարցերով հայտնի մասնագետ Ջոզեֆ Քեշիշյանի «Իշխանությունն ու իրավահաջորդությունն արաբական միապետություններում, 2008թվական» գրքում՝ հայտնում է rusarminfo-ն։ Սաուդցի արքայազն իր պատանեկությունը և երիտասարդությունն

անցկացրել է Ամերիկայում, որտեղ ստացել է Մենլո քոլեջի բակալավրի աստիճան (Աթերթոն, Կալիֆորնիա)։ Դրանից զատ, նա մագիստրոսի աստիճան է ստացել Սիրակուզի համալսարանում (Նյու Յորք)՝ PR գծով։ Առավել ուշ նա փիլիսոփայության դոկտորի աստիճան է ստացել Էկսեթերի

միջազգային համալսարանում (Մեծ Բրիտանիա)։ Դեռևս 1980-ական թվականների սկզբին նա սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ կապեր հաստատելով Արևմուտքի և Սաուդյան Արաբիայի միջև։ Արքայազնի նախաձեռնությամբ ստեղծվել է միջազգային Kingdom Holding Company

կորպորացիան, որը զբաղվում է աշխարհում խոշորագույն ներդրումային նախագծերով։ Հետո նա սկսել է մասնաբաժիններ ձեռք բերել խոշորագույն միջազգային ֆինանսական City Group կոնգլոմերատում, News Corporation-ում, AOL-ում, Apple-ում, MCI-ում, Motorola-ում, Fox Broadcasting-ում։

2011 թվականին նա երեք հարյուր մլն դոլարի ներդրում է կատարել Twitter-ում։ 2008 թ-ին Times ամսագիրը ներառել էր նրան աշխարհի ամենաազդեցիկ հարյուր մարդկանց ցուցակում, իսկ Forbes-ի վարկածով արքայազնն աշխարհի ամենահարուստ 50 մարդկանցից մեկն է։ 2016 թ-ին նրա կարողությունը գնահատվել է 17.3 միլիարդ դոլար։ Արքայազնը

երբևէ պետական պաշտոններ չի զբաղեցրել Սաուդյան Արաբիայում։ Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Սաուդյան Արաբիայի թագավորը Իսրայելի հետ հարաբերություններ հաստատելուց հետո մտադիր է միլիարդատեր զարմիկին թագավորության դեսպան նշանակել այդ երկրում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.