Երկու զինծшռայողի վիճակը ծшյրшհեղ ծшնր է․ Արցախի ՄԻՊ

Արցախում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած Պաշտպանության բանակի զինծառայողներից 2-ը, որոնց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, տեղափոխվել են Երևան: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի փոխանցմամբ, նրանցից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ, մյուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, դրական դինամիկայով:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով Պաշտպանության բանակի 3 զինծառայող էր զոհվել։ 44-ամյա Դավիթ Ռոբերտի Միրզոյանը, 32-ամյա Արարատ Վագիֆի Թադևոսյանը և 28-ամյա Իշխան Սերժիկի Օհանյանը։ 14 զինծառայող վիրավորվել էր Բայրաքթար անօդաչու սարքի կիրառման հետեւանքով։

Վիրավոր զինծառայողներից 5-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Գեղամ Ստեփանյանի խոսքով, եւս 7 զինծառայող ստացիոնար բուժում է ստանում։ Ալիևի դիվերսիան Արցախում նաև մի քանի շեհիդի կյանք արժեցավ։ Թեև Բաքուն շարունակում է սովորության համաձայն թաքցնել իր զոհերին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.