Առուն թռի, հետո նոր միայն՝ «խմելուդ շորերը հագի»

Ուրցաձորի նախկին համայնքապետ, ծնունդով ուրցաձորցի Ռաֆիկ Անդրեասյանը երեկ կայացած Վեդի խոշորացված համայնքի ընտրություններում խայտառակ պարտություն է կրել իր իսկ համայնքում։ Ուրցաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին գրանցվել է 902, իսկ  «Իմ հզոր համայնք»-ի օգտին՝ 627 ընտրող։

Ռաֆիկ Անդրեասյանը, ում անվան շուրջ համայնքում արդեն շուրջ 3 տարի է գնում են տարբեր քննարկումներ՝ կապված նրա խնդրահարույց հեղինակության և վատ պաշտոնավարման հետ, դեռևս երեկ բավականին վստահ էր իրենք քաղաքական ուժի հաղթանակի մեջ՝ անգամ օրվա կեսին «խմելու շորերը հագնելու» և հաղթանակը տոնելու կոչ էր անում։

Համայնքի բնակիչներն իրենց քվեարկությամբ ապացուցեցին, որ 2001 թվականից (ավելի քան 20 տարի) համայնքը ղեկավարած Անդրեասյանը իրականում ոչ էլ վայելում էր համայնքաբնակների սերն ու հարգանքը, և նրա՝ համայնքային իշխանության ղեկին մնալը պայմանավորված էր զուտ այլ հանգամանքով՝ գործող նախկին արատավոր համակարգի սկզբունքներով ու մոտեցումներով։

Մնում է հարցնել պարտված Անդրեասյանին՝ «ի վերջո խմելու շորերը հագա՞վ, թե՝ չէ»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.