«Ադրբեջանցիք մի երկու մանաթ կտան ռուս խաղաղապահներին ու կներխուժեն հերթական գյուղը»․ Վասակ Դարբինյան

Լրագրող Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանցիք մի երկու մանաթ կտան ռուս խաղաղապահներին ու կներխուժեն հերթական գյուղը, խաբս կտան մերոնց ու կգրավեն հերթական բարձունքը, հայ հայրենասերները էս առիթով հերթական անգամ կմեղադրեն Հայաստանի իշխանությանը դավաճանության մեջ և չեն մոռանա խմել մեր հերթական զոհերի կենացը, հընթացս հավատարմության մի թեթև երդում տալով ռուսներին,- միջին վիճակագրական հայը կփորձի տարբերել խաղաղության դարաշրջանի գերեզմանափորին խաղաղության դարաշրջանի ճարտարապետից, առավել ուշիմները կսպասեն, թե էսօ՞ր ինչ կասի մեր մասին Ժիրինովսկին, ինչ-որ պահի կհետաքրքրվեն՝ հա, իմիջիայլոց, սա՞ղ է, թե մեռած… Մեծահարուստները, առևտրականները, սպասավորները հարց կտան իրար՝ ինչքա՞ն է դոլարը, ինչքա՞ն է ռուբլին, ինչքա՞ն է ոսկին, կմեկնաբանեն՝ դե հա, կռիվ է, ու պայծառակերպության մի պահի կզարմանան՝ ինչ են գրավե՞լ… Ո՞նց են գրավել, ե՞րբ են գրավել…

Եվ էս հանգի մեջ, էս մակարդակով՝ Հայաստանը կշարունակվի ճոճվել ծովից ծով ձգտող նավի թեթևությամբ, առանց հավաքական մտքի, առանց հավաքական ջանքի, միմյանց ատելով, իրարից մուռ հանելով, իրար ոչնչացնելու կամ առնվազն նսեմացնելու վեհագույն նպատակով,
անղեկ,
ցաքուցրիվ,
անգաղափար…
Մինչև որ ալիքները կամ ափ կհանեն նավը, կամ կխորտակեն»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.