Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան՝ երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, նախատեսված է ապրիլի երկրորդ տասնօրյակում: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան ապրիլի երկրորդ տասնօրյակում և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը ապրիլի 8-ին: Մշակվում են նաև այլ շփումներ տարբեր մակարդակներով»,- նշել է Մարիա Զախարովան։

Ինչպես հավելել են դիվանագիտական ​​գերատեսչությունից, նախատեսվում է Երևանի կենտրոնում տեղադրել ռուս-հայկական բարեկամության «Դարերի միասնություն» հուշարձանը։

«2022 թվականին Ռուսաստանում կանցկացնենք Հայաստանի մշակույթի օրերը և Հայաստանում կանցկացնենք Ռուսական հոգևոր մշակույթի օրեր: Կանցկացվի նաև երիտասարդական ֆորում: Նախատեսվում են կլոր սեղան-քննարկումներ՝ ռուս-հայկական հարաբերությունների արդիական հարցերի շուրջ», – ասված է ԱԳՆ հայտարարությունում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.