Բայդենը Պուտինին անվանել է «մuագործ»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ ոչ դիվանագիտորեն է խոսել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի մասին, հայտնում է CNN-ը։ Լեհաստանում ուկրաինացի փախստականների ճամբար կատարած այցի ժամանակ Բայդենը լրագրողների առաջ Պուտինին անվանել է «մսագործ»։

«Նա մսագործ է, ես այդպես եմ կարծում»,- հակիրճ պատասխանել է Բայդենը լրագրողի այն հարցին, թե ինչ է մտածում Ռուսաստանի նախագահի մասին տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։

Սա Բայդենի առաջին նման հայտարարությունը չէ: Մարտի 25-ին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինին համարում է «ռազմական հանցագործ»։ Նա ենթադրել էր, որ իր անձնական կարծիքը չի տարբերվի ֆորմալ իրավական գնահատականից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.