Արտակարգ դեպք Արարատի մարզում․ բախվել են բեռնատար գնացքն ու 06-ը

Այսօր, մարտի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Արարատ կայարանից դեպի Բանավան թաղամասի ոսկու կորզման ֆաբրիկա ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են բեռնատար գնացքն ու ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի տեսուչ Խաչիկ Մադաթյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը և «Հարավկովկասյանը երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.