«Ու ոչինչ որ վորգոնզոյի տերը հայազգի է, իսկ նա հայտարարում է, որ հայկական կողմում ընկերներ ու աղբյուրներ ունի».Ստյոպա Սաֆարյան 

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ Արցախի գազն անջատվել է ռուսական պատասխանատվության գոտում (որտեղ նրանք թույլատրել են ադրբեջանցիներին փական դնել խողովակաշարի վրա) և Տիգրան Գրիգորյանի գրառումը, թե օրեր առաջ ռուսական կողմը առաջարկել է Փառուխ-Խրամորթ հատվածում զինված ուժերը հայելային ետ քաշել (???), որը կատարվել է հայկական կողմից ու չի կատարվել ադրբեջանական կողմից, որից օգտվելով էլ Ալիեւի հրոսակախմբերը ներխուժել են Փառուխ գյուղ, լիքը մտորելու տեղ են տալիս։
Բայց ամենազավեշտալին այդ ամենը սքողել փորձող Վոռգոնզոյի ահազանգն է’ կոծկելու համար երկու դրվագում էլ կամ ռուսական կողմի անզորությունը կամ միգուցե հերթական պայմանավորվածություն Բաքվի հետ ինչ ինչ հարցերում։ Կարդալով կեղծիքով լիքը այդ տեքստը, հասկանում ես, որ Թուրքիան ու Ադրբեջանը օգտվելով առիթից, որ Ռուսաստանի գլուխը խառն է, պլանավորել են լայնամասշտաբ անակնկալ հարձակում Արցախի ու Սյունիքի վրա, գալիս մտնում են ռուսական պատասխանատվության գոտի, գազի փականը փակում, իսկ Փառուխում էլ պարզվում է ոչ թե Արցախի ՊԲ-ն է հայելային ետ քաշվել, այլ ռուսական ուժերը (???), ու Ադրբեջանը դրժել է խոսքը և առաջ եկել… ու պատրաստվում են Նախիջեւանից էլ հարձակվել Սյունիքի վրա։ Հավատացիք? Իհարկե այսպիսի տեքստը հավատի տեղ չունի։ Ոչ թե նրա համար, որ թուրքը նենգ չի, խաղաղասեր է, այլ ոչ տեքստն այնպես է կառուցված, որ կարդալուց հետո ուզում ես ծնկներիդ տաս ու ասես’ «խեղճ, խեղճ ու միանիտ ռուս խաղաղապահ…» Բայց վայրկյանական հիշում ես թե ինչպես թուրքը Լավրովին Անթալիա հրավիրեց, պատվեց, հետո հետեից գնաց Մոսկվա, թե ինչ խոսեցին հայտնի չէ, բայց Թուրքիան կատարելապես աջակցեց Ռուսաստանին ու չմիացավ օատժամիջոցներին’ Արեմուտքի խաբելու համար իր համար հորինելով «միջնորդի» կարգավիճակ։ Հավատացեք, այսպիսի խոշոր գեոտեկտոնական խաղերից հետո դժվար թե մեծ ու արյունարբու թուրքը թիկունքից դանակ լրիվ (թեպետ դա էլ նրան հատկանշական է, բայց սա այդ դեպքը չէ), իսկ փոքր էլ խելքը հացի հետ ուտի ու ոտնատակ տա Ուկրաինական պատերազմի նախօրեին’ փետրվարի 22-ին Ռուսաստանի հետ ստորագրված ռազմավարական/դաշնակցային փոխգործակցության պայմանագիրը։ 
Այդ դեպքում ինչի մասին է Վոռգոնզոյի ու նրա տերերի անհանգստությունը։ Որ ջոկել ու հասկացել ենք, թե ինչ է կատարվում։ Իսկ ինչ է հասկացել, որ հասկացել ենք? Միգուցե ասեն? Ասեմ թե չասեն, շատ շուտով պարզ կդառնա’ ռուսները թուրքերին Փառուխից լարում են, թե մեզ են «հորդորում» համակերպվել իրավիճակի հետ։ 
Մեկ էլ հիշեցի, որ Արտաշես Գեղամյանը նախօրեին Արցախին հորդորում էր հանձնվել Մոսկվային, Արամ Վարդևանյանն ու Էդուարդ Շարմազանովն առաջարկում էին Հայաստանին հանձնվել միութենական պետությանը, Ռուբեն Վարդանյանն առաջարկում էր շուտվանից մտածել Թաթարստանի մոդելը ընտրելու մասին, երբ Ռուսաստանի կազմ մտնելն անխուսափելի դառնա, խորհրդարանական ընդդիմության մոտ վերջին օրերին թշնամու ոտնձգությունների հետ սինխրոն հիսթերիկ ջղաձգումներ են, իսկ Արցախում պետական մակարդակով Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման կապակցությամբ ողջույններ էին հղվել Մոսկվա նախագահից ու անվտանգության խորհրդի քարտուղարի կուսակցության ակցիայից…
Դե իհարկե, վորգոնզոն չի ասելու, թե ինչ շահեց Արցախը այս «դիրքավորումից» ու քայլերից։ Կարեւորը թուրքը միշտ կա լիքը բան նրանց վրա բարդելու համար։ Ու ոչինչ որ վորգոնզոյի տերը հայազգի է, իսկ նա հայտարարում է, որ հայկական կողմում ընկերներ ու աղբյուրներ ունի….

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.