«Դիմում եմ նրանց, ովքեր ինձ մեղադրում են երկրորդ «արծրուն» լինելու մեջ». Դ. Ղահրամանյան

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է. «Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ մեղադրում են երկրորդ «արծրուն» լինելու մեջ` թե գրելով անձնական նամակներ և թե իմ կողմից արված հրապարակումների տակ: Եթե այդքան մտահոգ եք, սիրում եք Արցախը, մտածում եք որ էլի հողեր են տալիս թշնամուն, ապա վեր կացեք և դրա դեմ մի բան արեք` գնացեք Խրամորթ, կանգնեք գյուղացիների և մեր բանակի կողքին, ցույցի դուրս եկեք, չգիտեմ, մի բան արեք: Ոչ թե ֆեյսբուքով պատերազմ մղեք:
     Ես և ինձ նման շատ տղաներ գոնե մեր ուժերի ներածին չափով փորձում ենք մի բան անել:
     Այո, վիճակն այս պահին շատ լարված է և պայթյունավտանգ, ադրբեջանական զինված ուժերը Քարագլուխ կոչվող բարձունքի տակ փորձում են դիրքավորվել: Բայց մեր զինված ուժերը դիմում են համապատասխան քայլերի նրանց առաջխաղացումը կասեցնելու համար, ինչը ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ:
     Դուրս եկեք և տեր կանգնեք մեր հողին»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.