«Անհայրենիքը պոզով պոչով չի լինում, կամ հայրենիքը սրանց համար այդպես էլ մնաց գռդոնի տարածք»․Եղիազարյան


Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքում գրել է․

«Գնացեք խաղաղության ճարտարապետներին հարցրեք»,-ասում է սալյարկայի գողության գործով ամբաստանյալ,իշխանությունը վերազավթելու համար մարտնչող,երկիրը ասպատակած Սերժ Սարգսյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին։

Այս կրավորական կեցվածքը երիցս հաստատում է,որ հայրենիքին սպառնացող վտանգը այս մարդու համար առոչինչ է։

Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն զենք է վերցնումիր երկիրը պաշտպանելու համար,իսկ տասը զոհի արյան գնով իշխանությունը զավթած այս մարդը վայրկյան առաջ Արցախում լինելու փոխարեն, անհոգ ուսերն է թափ տալիս ու հանցագործ թեթևությամբ արտաբերում է դատարկաբանություններ։

Անհայրենիքը պոզով պոչով չի լինում,կամ հայրենիքը սրանց համար այդպես էլ մնաց գռդոնի տարածք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.